Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսրայելական «Հաարեց»-ում լույս տեսած հոդվածը և հրեական պետության զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինի անկեղծությունները կապված Ադրբեջանի նախագահի ընտանիքի և Ադրբեջան պետության ահռելի ներդրումների հետ Իսրայելի տնտեսության մեջ բուռն քննարկումների առիթ են տվել Բաքվում:
Իլհամ Ալիևի համար ամենացավոտ փաստը, որին անդրադարձել էր Իսրայելի զբոսաշրջության նախարարը, ոչ թե 600 միլիոն դոլլարի ներդրումն է եղել Իսրայելի անշարժ գույքի շուկայում, այլ իր որդու՝ Հեյդար Ալիևի առողջության մասին տեղեկության արտահոսքը:
Ըստ Լևինի՝ Իլհամ Ալիևի կինը և որդին մի քանի ամիս առաջ 6 միլիոն դոլարով տուն են գնել Հայֆայում, որի անվտանգությունն Ալիևների խնդրանքով ապահովում են տեղի անվտանգության մարմինները: «Ադրբեջանի նախագահի որդին արդեն մի քանմի ամիս է գտնվում է այդ վիլլայում՝ իսրայելցի հմուտ բժիշկների հսկողության տակ և այդ ընթացքում նա ապաքինվել է ծանր հիվանդությունից»,-անկեղծացել է Լևին:
Շատերն էին խոսում, որ Ադրբեջանի բռնապետի որդին առողջական խնդիրներ ունի: Լևին դարձավ առաջինը, ով բավական բարձր՝ նախարարի մակարդակով բացահայտեց, որ Հեյդարչիկը ծանր հիվանդ է: Ադրբեջանում շատերը գիտեն Հեյդարի առողջական խնդիրների մասին, սակայն դա չեն կարող բարձրաձայնել նույնիսկ վտարանդի ընդդիմադիրները, քանի որ նրանք շատ լավ գիտեն, թե ինչ պատիժ է նրանց սպասում սրբացված ընտանիքի մասին բացահայտումներ անելու դեպքում: Իսկ թե ի՛նչ ծանր հիվանդության մասին է ակնարկել Լևին, որից Հեյդարչիկն իբրև թե արդեն բուժվել է ոչ ոք գչիտի:
Հեյդար Ալիևի հիվանդ լինելու փաստը շատ ակնառու է: 20-ամյա երիտասարդի instagram-յան էջում տեղադրված նկաներում վերջինիս փնթի տեսքը և ոչինչ չասող հայացքը միանգամից աչք է զարնում: Բացի այդ շատ զարմանալի էր նաև այն, որ իրեն որպես հաջորդող Իլհամը ոչ թե նախապատրաստում է իր միակ որդուն, այլ ավագ դստերը՝ Լեյլային:
Հատկանշական է, որ «Հաարեց»-ում լույս տեսած հոդվածին բավական բուռն արձագանքող ադրբեջանական մամուլը և Ալիևի աշխատակազմը շեշտը հիմնականում դնում են Ադրբեջանի կողմից Իսրայելում մեծ ներդրումներ կատարելուն և Հեյդարչիկի Իսրայելում երբևէ չլինելու վրա, ջանադրաբար հերքում են դրանք, և բացարձակ չեն անդրադառնում Իլհամ Ալիևի որդու հիվանդությանը:
Ինչպես և սպասվում էր, Իսրայելից հնչեցին հերքումներ: Ադրբեջանում հրեական պետության դեսպան Դան Սթավը հայտարարել է, որ «Հաարեց»-ում այդպիսի հոդված չի եղել: Զարմանալի է… Եթե լույս չի տեսել, ապա ինչո՞ւ էր Բաքուն Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարցերով կապերի օգնականի՝ Նովրուզ Մամեդովի մակարդակով արձագանքում: Կամ ընդհանրապես ինչո՞ւ են այսպես խառնվել: Այստեղից հետևություն. հոդվածը լույս է տեսել, սակայն Թել Ավիվում, որտեղ շատ բարձ են գնահատում Բաքվի հետ հարաբերություններն, ավելի լավ բան չէին մտածել, քան հոդվածը հեռացնել կայքից: Չկա հոդված՝ չկա խնդիր Բաքվի և Թել Ավիվի միջև:
Հ.Գ.Ես հիմա հասկանում են Իլհամ Ալիևի դաժանության պատճառը: Սույն ստահակը, ով իր զինվորներին վերաբերվում է որպես իր և որոնց կյանքը նրա համար գրոշի արժեք չունի չարացած է աշխարհի վրա: Երևի չմանրամասնեմ…