Մշակույթի նախարարության որոշումով՝ օգոստոսի 1-ից որոշ պատմամշակութային արգելոց-թանգարանների՝ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլն, մուտքի վճարները կավելանան:
Ըստ araratnews.am-ի՝ կոնկրետ` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի գինը արտերկրից այցելուների համար ներկայիս 1200 դրամի փոխարեն սահմանվել է 1500 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիները 250 դրամի փոխարեն կվճարեն 500 դրամ: Թանկացել են նաև ծառայությունների գները, օրինակ՝ հայերեն լեզվով և օտար լեզվով էքսկուրսիայի գինը 2500 դրամից դարձել է 4000 դրամ:
Նկատենք, որ այս թանկացումը հաջորդում է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարությանը, թե Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել, եւ որ պետք է զբոսաշրջության խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Կարապետյանը հանձնարարական տվեց զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: