
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հոգեհացի ժամանակ ներկաների վրա կրակելու հրազենային վնասվածք ստացած անձանց թվում են նաև Եզդիների միության նախագահ, «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի ազգականները ՝ վերջինիս քեռու որդիները:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ազիզ Թամոյանն ինքը, ով շտապում էր «Արմենիա» բժշկական կենտրոն՝ տեսակցելու ազգականներին: