Անկախ մշակողներն Apple-ի HomePod խելացի սյունակի միջադրման մեջ տեղեկատվություն dg հայտնաբերել iPhone 8-ի նոր գործառույթների մասին: Մասնավորապես, հերքվել են սմարթֆոնում մատնադրոշմների ներսարված սքաների առկայության վերաբերյալ լուրերը: Այդ մասին գրել է 9to5mac-ը:
Սթիվ Թրոութոն Սմիթը Twitter-ում գրել է, որ սյունակի համակարգում ոչ մի հիշատակություն չկա էկրանի տակ ուլտրաձայնային Touch ID-ի վերաբերյալ: Համապատասխանաբար Apple-ը չի պլանավորում այդ գործառույթը ներսարել iPhone 8-ում: Դրա հետ մեկտեղ, սմարթֆոնում կհայտնվի էկրանին հպումով սարքի ապաարգելափակման հնարավորություն:
Բացի դրանից, միջադրման մեջ գտնվել է առանձին ստատուս-բարի հիշատակություն, որտեղ արտացոլվում են ժամանակը, ազդանշանի մակարդակը եւ այլ տեղեկատվություն: Հուլիսին HomePod ՀԱ կոդում էնտուզիաստները տեղեկատվություն են գտել iPhone 8-ում պաշտպանության նոր համակարգի մասին, ինչպես նաեւ սմարթֆոնի սխեմատիկ պատկերը:
Սարքը կներկայացվի 2017 թականի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ այն կստանա նոր դիզայն, 5,8-դյույմանոց անշրջանակ դիսփլեյ, անհաղորդալար լիցքավորում եւ էկրանում ներսարված՝ մատնադրոշմների սքաներ: