Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում բավական աճել են ծանր հանցագործությունների թիվը… Չեմ ցանկանա թվարկել դրանք… Վերջինը՝օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած զանգվածային սպանդ էր, որի հետևանքով 4 մարդ է սպանվել… Տեսնես իշխանությունները չեն հետաքրքրվում թե ինչո՞վ է դա պայմանավորված… Հանցագործությունների թիվը հենց այնպես չի կարող աճել…
Ի դեպ, ծանր հանցագործություններ գործողները բնավ էլ սոցիալապես անապահով չեն…Ըստ իս,պատճառները բավական պարզ են.
1. Հասարակությունը չի վստահում իրավապահ և արդարադատության համակարգերին և փորձում է ծագած խնդիրները լուծել սեփական նախաձեռնությամբ՝ինքնադաստան տեսնելով իր կարծիքով հանցանք գործածի նկատմամբ…
2. Հասարակությունը բազմիցս տեսել է, թե ինչպես են Գագիկ Շամշյանի և «02»հաղորդաշարի «հերոսները» շատ կարճ ժամանակում հայտնվում ազատության մեջ… Եթե այդ «հերոսներին» կարելի է ամեն ինչ,ապա մյուսներն ինչով են պակաս դրանցից,որ նրանք էլ հանցագործություններ չգործեն և պատիժ չկրեն…
Այս ամենի հետևանքով գլուխ է բարձրացնում բեսպրեդելությունը և մենք ունենում ենք այն ինչ կա հիմա՝ զարհուրելի և սարսափազդու հանցագործություններ…
Հ.Գ. Սթափվե՛ք, հարգելիներս,քանի ուշ չէ…»: