
Շիրակի մարզի Անի թաղամասում այս տարվի փետրվարին երեք երիտասարդներ 69-ամյա կնոջ տուն են մուտք գործել և կողոպտել նրան: Այս ամենի մասին տարեց կինը նախկինում չի բարձրաձայնել և այդ է պատճառը, որ իրավապահները գործի են անցել վերջերս, երբ կատարվածի մասին ահազանգ են ստացել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ երիտասարդներից 2-ը եղել են դիմակավորված նրանք մուտք են գործել կնոջ տուն կապել են նրա ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով, որից հետո գումար են պահանջել:
Վերցնելով 50 000 ՀՀ դրամ, ինչպես նաև բանկային քարտ լքել են կնոջ տունը, այդ ամենից հետո էլ բանկային քարտի վրա եղած գումարն են կանխիկացրել:
Կնոջ կողոպտած երիտասարդները 17-18 տարեկան են և ըստ մեր տեղեկությունների՝ նրանք ձերբակալվել են: