Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստամբուլի հյուրանոցների հասույթն ավելի քան մեկ միլիարդ եվրոյով նվազել Է 2015 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել Է Ռուսաստանի տուրիստական գործարկուների ասոցիացիան:
Թուրքիայի այս քաղաքի հյուրանոցներում մեկ համարի եկամուտը 2016 թվականի հունվար – հունիսի 39,4 եվրոյից 2017 թվականի նույն ժամանակահատվածում նվազել Է մինչեւ 32,7 եվրո: Ըստ որում հյուրանոցների լիազբաղեցումը 49,2 տոկոսից ավելացել Է մինչեւ 53,3 տոկոս:
Նաեւ հայտնի Է դարձել, որ Ստամբուլի տեղավորման օբյեկտներում համարներն Էժանացել են: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միջին սակագինը կազմել Է 71,1 եվրո: 2016 թվականի հունվար – հունիսին համարի արժեքը կազմում Էր 86,2 եվրո:
Ստամբուլ տորիստական հոսքը փոքր-ինչ նվազել Է: Հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակամիջոցում մեգապոլիսում Է եղել գրեթե 4,4 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 1,3 տոկոսով քիչ Է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում:
«Ցավոք, անվտանգության խնդիրները եւ այլ ռիսկեր նախկինի պես այն գործոններն են, որոնք ազդում են Ստամբուլի հյուրանոցների գնագոյացման վրա»,- հայտարարել Է Թուրքիայի հյուրանոցների ասոցիացիայի (TՆROB) նախագահ Թիմուր Բայընդըրը: