
Երգչուհի Սոնա Շահգելդյանի շունը՝ 12-ամյա Հիլդան, սատկել է: Սա երգչուհու համար լուրջ ու ցավալի կորուստ է, քանի որ Սոնային լավ ճանաչողները գիտեն, թե որքան է նա կապված եղել կենդանու հետ: Այս առիթով Սոնան իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկարներ է տեղադրել ու գրառում արել, որտեղ կիսվել է իր ցավով ու ապրումներով.
«12 տարի պահեցի: Մի մեծ կյանք: Ահավոր դժվար է: Մարդուց էլ լավ հասկացող, խելացի, նվիրված: Հիլդուկս էլ չկա, կյանքում չեմ մոռանա ես էս մեծ ցավը, ու ով պահում է կենդանի ու ով բարի մարդ է, նրանք կհասկանան ինձ: Տանս անդամ էր Հիլդուկս: Շատ դժվար է ինձ համար: Խոսքեր չունեմ: Կմնաս իմ հոգում ու սրտում հավերժ»: