E-skin «խելացի» շապիկը կդառնա առաջին քայլը՝ դեպի ապագայի հագուստ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

E-skin «խելացի» շապիկը կդառնա առաջին քայլը՝ դեպի ապագայի հագուստ

Xenoma Team ոչ մեծ ընկերությունը մշակել է E-skin «խելացի» շապիկի մոդելը, որը կարողանում է  հսկել  մարդու բոլոր շարժումները: Այս գադջետը կարելի է օգտագործել տարբեր ոլորտներում՝ զվարճանքներ, բժշկություն և սպորտ:

Շապիկը հանգիստ կարելի է լվանալ լվացքի մեքենայով: Այն ունի հասարակ շապիկի տեսք: Հեղինակները նշում են, որ հենց այսպիսի տեսք պետք  է ունենա ապագայի հագուստը:

Այս շապիկը օգնությամբ մարդն ինքը կարող է լինել հսկողը վիրտուալ իրականության խաղերում, և, առհասարակ, վիրտուալ իրականությունում հայտնվելիս: Այն կարող է օգնել նաև բժշկության ոլորտում, օրինակ՝ կեցվածքի պահպանման համար: Նմանատիպ շապիկները կարող են օգնել նաև ակտիվ սպորտի դեպքում, օրինակ՝ ծանր ատլետիկայում, կամ մարմնամարզությունում:

E-skin-ը կարող է միանալ ցանկացած սարքավորման  Bluetooth-ի միջոցով: Շուտով կհայտնվի նաև  macO-ի և  iOS-ի համար նախատեսված տարբերակը:

Արժեքը

E-skin-ի լայնածավալ արտադրության համար այժմ հավաքվում է գումար դրամահավաքների մի շարք օնլայն հարթակներում: Արդեն հավաքվել է ավելի քան 29 հազար դոլար՝ նախապես պլանավորված 50 հազար դոլարից:

Գադջետը թանկ արժե՝ 479 դոլար: Այն դուրս կգա վաճառքի 2017 թվականի դեկտեմբերից:

Սիրարփի Աղաբաբյան