
Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ 32-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարվել տղամարդու կողմից:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Կինն այդ տղամարդու ավտոմեքենայով գնացել է նշված գերեզմանատան մոտ, որտեղ էլ վերջինս կնոջ կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:
Այդ ամենից հետո էլ վերադառնալու ճանապարհին, ըստ կնոջ հայտարարության, տղամարդը հարվածներ է հասցրել իր գլխին: