
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ծղուկ գյուղից Սիսիանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել Ծղուկ գյուղի 4 քաղաքացի։ Ըստ shamshyan.com-ի՝ պարզվել է, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է պատճառել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրանուշ Կիրակոսյանին, 8-ամյա Ալվարդ Ամիրջանյանին, 60-ամյա Արծրուն Մարգարյանին և 8-ամյա Անահիտ Բլեյանին։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Կայքի տեղեկություններով՝ գազազած շանը վնասազերծել է գյուղի մի բնակիչ։