Երևան-Բաթումի մարդատար գնացքի մանկահասակ ուղևորուհին հիվանդանոցում է հայտնվել. երեխան, պատուհանից նայելու ժամանակ, քարով հարվածել է ստացել գլխին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 6-ամյա աղջնակը, ով ազգությամբ հայ է, սակայն բնակվում է ՌԴ-ում, նախօրեին հարազատների հետ Երևան-Բաթումի մարդատար գնացքի մեջ է եղել և ընթացքի ժամանակ պատուհանից նայել է, այդ պահին քարով հարված է ստացել գլխին:
Արդյունքում պարզվել է, որ մի անչափահաս տղա, ով այդ կողմերում հորթին է արածեցրել, երկաթգծից հեռու քշելու համար քար է նետել հորթի ուղղությամբ, որը պատահաբար դիպել է գնացքի պատուհանից դուրս նայող աղջնակին:
Աղջիկը գանգուղեղային վնասվածք և գլխուղեղի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: