Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1-ին գումարած 1 ի՞նչ ա անում։ Բա լավ, 2 գումարած 1։ Մոտավորապես նման հարցեր է տալիս վարչապետը տարբեր կալիբրի մարզային կառավարիչներին։
Առաջին հայացքից հմուտ կառավարիչը պետք է նույնիսկ վիրավորվեր հարցերի տրիվյալությունից, բայց արի ու տես՝ մեր մարզային մենեջերները նենց դեմքի արտահայտություն են ընդունում ու պապանձվում, կարծես իրենց հարցնում են, թե ով է լինելու ապագա վարչապետը։
Մի հարց էլ ես ունեմ. ո՞նց է պատահում, որ մեր մարզերի տարբեր ռանգի կառավարիչների մեծ մասի որակը հենց էս մակարդակի է։ Ինչպես են նման մակարդակի մարդիկ տարիներ շարունակ վերընտրվում և վերանշանակվում։
Գուցե այդ գյուղապետերի, քաղաքապետերի, մարզպետերի նման որակի գաղտնիքը էս հարցի մեջ է, ու իզուր պետք չէ էս մարդկանց տանջել աղբահանության, ներդրումների, մրցունակ կրթության, տուրիզմի ու էլի նման բարդ մաթեմատիկական խնդիրներով»: