
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մարզպետներին ուղարկեց ամերիկյան համալսարան վերապատրաստման: Խոսքս ուղղում եմ վարչապետին:
Հարգելի պարոն Կարապետյան
Երբ նայում եմ մեր մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի մեծ մասի դեմքին, լսում եմ նրանց արտահայտած «մտքերը» և հետևում նրանց գործունեությանը պարզ է դառնում, որ նրանց մեծ մասին ոչ թե պետք է ուղարկել ամերիկյան համալսարան վերապատրաստման, այլ իրենց գյուղի ծխական դպրոց՝ պատրաստման:
ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՅՆ, ԻՆՉՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՊԱՏՐԱՏՎԱԾ ՉԷ»: