Նախօրեին Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած դանակահարությունից տուժած Դիլիջանի բնակիչ 27-ամյա Արթուր Եգանյանը Տավուշի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո րոպեներ անց մահացել է: Այս մասին Aravot.am-ին պատմել է Տավուշի բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը:
Ըստ նրա, Արթուր Եգանյանն իրենց մոտ տեղափոխվել է արյունաքամ վիճակում. «Մահացել է սուր արյունահոսության հետեւանքով: Դանակահարության հետեւանքով վնասվել էր զարկերակը,ճանապարհին արդեն լրիվ արյունաքամ վիճակում է եղել ու րոպեների ընթացքում մահացել է»: Պարոն Մկրտումյանի խոսքով, իրենց կենտրոն տեղափոխված երիտասարդի հայրը եւս ունեցել է վնասվածքներ, բայց ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: