Երեկ ԱԻՆ-ը տեղեկատվություն տարածեց, որ «ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել 2 հարկանի շինության 2-րդ հարկում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելաքս» գիշերային ակումբի երկհարկանի շենքի 2-րդ հարկում:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ գիշերային ակումբի բաժնետերերից մեկը գյումրեցի երգիչ Գագիկ Մկոյանի որդին է՝ Ժորա Մկոյանը։ Այնտեղ, ըստ գյումրեցիների, հաճախում են ինչպես մարզի բնակիչները, այնպես էլ 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողները։