Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն հայտարարել է, որ իր հայրենիքը հավակնում է վերածվել զբոսաշրջիկներին զվարճացնող այգու՝ «Դիսնեյլենդի»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա իրեն դեռ համարում է ֆրանսիացի, Դեպարդիեն հայտարարել է.
«Ես ինձ աշխարհի քաղաքացի եմ համարում։ Իսկ Ֆրանսիան հավակնում է դառնալ օտարերկրացիների համար «Դիսնեյլենդ»՝ բնակեցված հիմարներով, որոնք գինի ու հոտավետ պանիր են արտադրում զբոսաշրջիկների համար»:
Նշենք, որ իր արտասովոր պահվածքով աչքի ընկնող Ժերար Դեպարդիեն 2013 թվականից Ռուսաստանի քաղաքացի է: