
Հատված կառավարության նիստի ընթացքում ծավալված այսօրվա քննարկումներից: Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը կիրականացնի «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը: Խոսելով հարցի մասին, թե ինչպես Շնողի ՀԷԿ-ի շինարարությունը կանդրադառնա Հարավ -Հյուսիս ճանապարհի աշխատանքների վրա, վարչապետը հիշել է ձգձգվող շինաշխատանքների մասին ու հարցրել՝ «Սևանի մայրուղու վրա շինարարությունն ինչու՞ է էդքան ձգձգվում, էնտեղ ոչ առավոտյան եմ շինարար տեսնում, ոչ երեկոյան…»:
asekose.am