
shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Արմեն Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 10-ին, Կիևյան կամրջի տակ երիտասարդ աղջկա դի հայտնաբերելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան անհայտ աղջկա դի: