Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ի՞նչ կենսագրություն ունի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը. iravaban.net
| Դիտվել է`
iravaban.net-ը գրում է. Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ուշադրության արժանացնել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործունեությանը և դադարեցնել նրա լիազորությունները: Ձեզ են ներկայացնում երիտասարդ դատավորի կենսագրությունը. Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում: 2009 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը: 2005 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:
2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ