Shamshyan.com-ը գրում է Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում Toyota Land Cruiser մակնիշի 470 ՍՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Պողոսյանն ու Երևան քաղաքի Արծրունու փողոցի բնակիչ՝ 76-ամյա Պետրոս Պողոսյանը, որտեղ Հ. Պողոսյանը, գիտակցության չգալով, մահացել է։