
Քրեական աշխարհում քննարկվում է բանտից 48-ամյա «օրենքով գող» Էսուարդ Ասատրյանի ազատ արձակումը, ով հայտնի է «Էդիկ Թբիլիսկի» կամ Օսետրինա-ավագ մականուններով: Այս մասին հայտնում է «Ura.news»-ը:
Էդիկ Թբիլիսկին թմրանյութեր պահելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել, իսկ պատիժը կրել է Չելյաբինսկի գաղութում: Ազատության մեջ նա պատրաստվում է հայտնել 4 տարի առաջ սպանված Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) ժառանգության պահանջի մասին:
«Նա լիովին կրել է պատիժը: Եվ ասում են, որ նա Դաղստան է գնացել նոր անձնագրի համար»,- ենթադրում է աղբյուրը:
Քրեական աշխարհը հատուկ ուշադրությամբ է հետևում, թե ինչպես կվարվի Էդիկ Թբիլիսկին: Դեռ ոչ վաղ անցյալում նա ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն էր:
Մինչև 2012 թ.-ը՝ Ասատրյանը համարվում էր այդ ժամանակ Դեդ Հասանի հետ հավասարներից մեկի առաջին ձեռքը: Իրավապահ մարմիններում ենթադրում են, որ Էդուարդ Ասատրյանի խնդիրները սրվել են Դեդ Հասանի սպանությունից հետո վերջինիս կլանից Դմիտրի Չանտուրիայի (Միրոն) և Վասիլի Քրիստոֆորովի (Վոսկրես) հետ ընդհարումից հետո: