Սյունե Սևադայի Facebook-յան գրառումը:
Մեկը վիդեո ա նկարել՝ սթրեսի պատճառների և դրանից դուրս գալու մասին։
Նայում ես, էներգետիկ լրիվ փակ պոզայով նստած, ուսերը հավաքած-կռացած, այսինքն՝ ներքուստ ճնշված ա, խոսքը կտրտվող-լարված, դեմքի միմիկան դասական սթրեսային, ժեստերը՝ անվստահ մարդու։ Էդ էլ հերիք չի, հենց սկսում ա թվարկել՝ ոնց սթրեսից ազատվել, արտաքին բոլոր ազդակներով գոռում ա էն մասին, որ խաբում ա՝ մեկ, իր ասածին չի հավատում՝ երկու։
Ու սենց ինչքան մարդ կա, ինքն իրենից գլուխ չհանող, բայց պոզիտիվ մտածելակերպ քարոզող, թրեյնինգ-բան անող։ Ու հուսացող, թե չենք նկատի, չենք հասկանա։ Տեսնում ենք, հասկանում ենք։ Գոնե ձեր բազային ժեստերը կառավարել սովորեք, հետո մարդկանց սովորեցրեք՝ ոնց իրենց կյանքը կառավարեն։