Ավիատոմսերի ոլորտում Սոդոմ-Գոմոր է սկսվել։
Ավիաընկերություններում այս պահին ցածր կարգի բոլոր տեղերը փակ են, մնացել են միայն բարձր կարգի տեղերը, գներն էլ՝ կրկնակի, եռակի թանկացել են։
Այս պահին Երևան-Վարշավա, Երևան-Փարիզ չվերթների տոմսերը 300 հազարից 330 հազար դրամ են:
Երևան-Կիևը, որը գրեթե միշտ առաջարկել է ավիատոմսերի մատչելի գներ, այս պահի դրությամբ 300 հազար դրամ արժողությամբ ավիատոմսեր է առաջարկում միայն էկոնոմ կարգի տեղերի համար։
Երևան-Ռոստով ինքնաթիռով թռչելու համար ավիաընկերությունն առաջարկում է էկոնոմ կարգի թռիչք՝ 168 հազար դրամ արժողությամբ։
Ամենամատչելի թվացող Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթի տոմս ձեռք բերելու համար նախկին 52-65 հազար դրամի փոխարեն այժմ պետք է վճարել 124 հազար դրամ։
Ամբողջությամբ՝ hraparak.am