Երեկ Նորքի զինված խմբի գործը հետաքրքիր ընթացք ստացավ: aravot.am-ի փոխանցմամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երբ դատավոր Բեկթաշյանը զինված խմբի անդամներին հարցրեց՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն՝ Տիգրան Բոյաջյանը պատասխանեց. «Մեղադրանքը պարզ է, ունեմ դիրքորոշում, որ այս գործը պետք է վաղուց կարճված լիներ՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ»: Սա լսելուն պես՝ ամբաստանյալներից մեկը՝ Նելլի Մինասյանը, տեղից բացականչեց. «Բա ի՞նչ էս էդքան գրել, ապո՛ւշ»:
Ավելի ուշ Նելլի Մինասյանը բացատրեց, թե ինչու այդպես բորբոքվեց:
Նա ասաց, որ Բոյաջյանը միակն էր ամբաստանյալներից, որ իր ցուցմունքում նշել է, որ «իրեն մեղավոր է ճանաչում լիքը հարցերում».
«Մեղադրական եզրակացությունը միայն եւ միայն կազմված է իր ցուցմունքների հիման վրա: Հիմա իր խոսքն ինձ համար լրիվ անհասկանալի է: Դրա համար ուզեցի իրեն հարց ուղղել՝ բա էդքան ի՞նչ ես գրել»:
Նելլի Մինասյանն ասաց, որ զինված խմբի անդամներին ճանաչել է, Նորքի այդ հայտնի տանը եղել է, բայց, նրա խոսքերով՝ այդ տանն ընդամենը իր ընկերների հետ է եղել. «Ընդամենը այնտեղ խնջույք էի անում, բայց դա դեռ չի նշանակում, որ ես այնտեղ հանցագործությամբ էի զբաղված»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: