Հրեաները հրաժարվե՞լ են կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Advertisement 1000 x 90

Հրեաները հրաժարվե՞լ են կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.

Սենսացիոն տեղեկություն է հրապարակել իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա» թերթը… Ըստ պարբերականի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝բողոքելով հրեական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունից,որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկը ուղղել հայկական դիրքերի վրա…

Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է,որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա… Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը…Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ…

Օպերատորների վրա ճնշում են գործադրել նաև Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները, սակայն օպերատորներն անդրդվելի են եղել…
«Մաարիվ-ա-Շավուա» թերթը բացահայտել է մի բան,որի մասին մենք գիտեինք 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո… Ահռելի քանակությամբ զինտեխնիկա գնող ադրբեջանցիները չեն կարող դրանք կիրառել…Այդ զինտեխնիկան գործի են դնում դրանք արտադրող երկրների ներկայացուցիչները,որի փաստը բացահայտում ենք ոչ թե մենք, այլ օտարներն՝այս պարագայում զենք արտադրող և վաճառող հրեական պետության ԶԼՄ-ն…

Այստեղից հետևություն… Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ մեր դիրքերի և զինվորների վրա հարձակվող զինտեխնիկան գործի է դրվել այն արտադրողների ներկայացուցիչների կողմից, քանի որ ադրբեջանցիները տարրական տգետ են, որ դրանք օգտագործեն…



Նման նյութեր