Ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանը տեղադրել է տեսանյութ, որտեղ գերմանացի զբոսաշրջիկներն արտասանում են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
«Ֆիլմը նվիրվում է Հայաստանի անկախության 25 ամյակին:
Մոտ երկու տարի առաջ էր, երբ առաջացավ այս գաղափարը: Չգիտեի, ինչ կստացվի, բայց որոշեցի ամեն դեպքում փորձել: Արդյունքը սպասելիքներս գերազանցեց: Պետք էր տեսնել, թե ինչպես էին զբոսաշրջիկներս օր ու գիշեր հյուրանոցի միջանցքներում, ընթրելիս, էքսկուրսիաների արանքներում դես ու դեն քայլում ու կրկնում իրենց բաժին հասած տողերը:
Անկեղծ շատ եմ հուզվել՝ նյութը պատրաստելիս: Իրենք էլ էին հաճախ հուզվում. գիտեին, թե հայերիս համար ի՜նչ կարևոր տողեր են արտասանում:
Երջանիկ եմ, որ մի քանի տասնյակ գերմանացիներ վերադարձան տուն՝ շուրթերին Չարենցյան մաքրամաքուր հայերենը, սրտերում՝ Մասիս սարը, Նարեկացին ու Քուչակը:
Խնդրում եմ խիստ չգնահատել: Սիրողական նյութ է:
Բայց խնդրում եմ նաև հնարավորինս շատ տարածել:
Առաջիկայում պլանավորում եմ նաև այլ նախագծեր:
Մտքերը շատ են, գժության պակաս էլ չեմ զգում»,-գրում է նա։