Մարինե Պետրոսյան. «Բոլշևիկների անուններով փողոցների հետ ի՞նչ անենք»
Advertisement 1000 x 90

Մարինե Պետրոսյան. «Բոլշևիկների անուններով փողոցների հետ ի՞նչ անենք»

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանի Facebook-յան հրապարակումը.

Ես դեմ եմ Լենինգրադյան փողոցի անունը փոխելուն։ Որովհետև էդ անունը ոչ թե Լենինին ա խորհրդանշում, այլ համանուն քաղաքը։ Լենինգրադյան փողոցը Երևանի պատմության մի մասն ա, ու չարժի էս պատմությունը ջնջել, դա չարդարացված ծայրահեղականություն կլիներ։

Ի դեպ, Փարիզի կենտրոնում, տեսել եմ, Ստալինգրադի անունով հրապարակ ու մետրոյի կայարան կա՝ փարիզցիք հարգում են ֆաշիստական Գերմանիայի դեմ ստալինգրադյան հաղթանակը, և բնավ չեն վախենում, թե դա կընկալվի որպես Ստալինի մեծարում։

Ամփոփելով, նորից կրկնեմ ամենասկզբում ասածս՝ սովետական շրջանը Հայաստանի պատմության մի մասն ա, որն ունեցել ա թե ակնհայտ բացասական, թե նաև դրական կողմեր։ Մեր փողոցներից ջնջենք սովետական շրջանից եկող միայն էն անունները՝ Կասյանինը, օրինակ, որոնք պահելը հակասում ա անկախ Հայաստանի քաղաքացու մեր արժանապավությանը, և պահենք նրանք, որոնք ուղղակի մեր պատմության մի մասն են։http://marinepetrossian.com/hy/kasyan-street ԿԱՍՅԱՆԸ ՓՈԽԵՆՔ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ՝ ՉԷ #դժվար_խոսակցություն



Նման նյութեր