Տվյալները տեսանելի դարձնելու մասնագետ Նեյլ Հելորանը հրապարակել է իր ստեղծած տեսահոլովակը, որտեղ գնահատում է միջուկային պատերազմից զոհերի թիվը:
Տեսագրության վրա ուշադրություն է հրավիրել Gizmodo հրատարակությունը:
Անիմացիան ցույց է տալիս, թե ամեն տարի ինչպես է փոխվում բնակչության թվակազմը, որքան մարդ է ծնվում և որքան մահանում:
Նաև ցուցադրված է XX դարի ընթացքում ամեն տարի մահերի քանակը: Ըստ որում համաշխարհային պատերազմներն առաջացրել են մահացության «բռնկումներ», սակայն դրանք աննշան են միջուկային հարվածների հետևանքների համեմատությամբ:
Հեղինակն արտարկել է Հիրոսիմայում և Նագասակիում նետված ատոմային ռումբերից զոհերի թիվն այն միջուկային մարտագլխիկների քանակից և հզորությունից, որոնք կխոցեն թիրախներն ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում:
Հելորանի կողմից հաշվարկված մահերը (500 միլիոն) բաժին են ընկնում հարվածների փոխանակումից հետո առաջին երեք շաբաթներին, մյուս զոհերին անհնար է որոշել՝ հաշվի առնելով միջուկային ձմեռվա անկանխատեսելի ազդեցությունը: