Second Thought գիտահանրամատչելի ալիքը You-Tube-ում զետեղել է տեսահոլովակ Երկրի լիակատար
ոչնչացման հնարավոր մեխանիզմի մասին, որի հետևանքով մոլորակը կբաժանվի բազմաթիվ բեկորների:
Պարզվել է, որ աղետի կհանգեցնի ոչ թե ամբողջ միջուկային զինանոցի պայթյունը, այլ, օրինակ, բախումը խոշոր աստղակերպի հետ, որը շարժվում է լույսի արագությունից մոտավորապես 1,1 անգամ դանդաղ: Տեսագրության մասին հայտնել է Popular Mechanics հրատարակությունը: