ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով։
«Հանրապետության տարածքին Սկանդինավիայի շրջաններից մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ: Սեպտեմբերի 24-ին այդ ճակատի ներխուժմամբ պայմանավորված երկրի ողջ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Սեպտեմբերի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2…-3 աստիճան ցուրտ»: