«ԵԼՔ» խմբակցության պատգամավորներն այսօր շրջանառության մեջ են դրել երկու նախագիծ։ Ինչպես իր ֆեյսբուքյան տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախագծերից մեկով առաջարկվում է դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել ավելացված արժեքի հարկից։ Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։
Մյուսը նախագիծը վերաբերվում է գույքահարկին։ «Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչև ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։
Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաև նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։