Ի՞նչ է եեչիզմը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է եեչիզմը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Ընկերներիցս մեկը սոցկայքում մի հրապարակում է արել, որը խորապես ազդել է վրաս: Ահա այն. «Ոչ այնքան վաղուց մի հայտնի ֆբ-բլոգեր գրել էր այն մասին, թե ինչպես են իրեն Բաքվում «գցել», բերել էր նաև Բաքվի կենտրոնում ամերիկացի զբոսաշրջիկների նկատմամբ արված ավազակության օրինակներ: Արդյունքում նա խոստացել էր, որ այլևս ոտք չի դնի այնտեղ: Դրանից անմիջապես հետո կատաղած ադրբեջանցիներն ավելի քան 1000 մեկնաբանություն թողեցին, հայհոյեցին հեղինակի մորը, սպառնացին սպանել, խեղանդամ դարձնել և այլն: Ինչն, ի վերջո, հաստատեց ընթերցողների կարծիքը Ադրբեջանի և ադրբեջանցիների մասին` չնայած նրանց այն պնդումներին, թե Բաքուն աշխարհի լավագույն քաղաքն է, իսկ Ադրբեջանը` դրախտ երկրի վրա:

Դա, իհարկե, լավ բան չէ:

Բայց ուղիղ մեկ ամիս անց խմբերից մեկում մի ռուս կին գրեց, որ իր աղջիկն ուզում է մշտական բնակություն հաստատել Երևանում, անգամ ամուսնացած չէ, ուղղակի ուզում է ապրել Հայաստանում, քանի որ զբոսաշրջիկի կարգավիճակում եղել է այնտեղ և սիրահարվել է Հայաստանին: Ի՞նչ եք կարծում, ովքեր առաջինը վրա տվեցին իրենց մեկնաբանություններով. հայերը: Նրանք անմիջապես գրեցին, թե Հայաստանում ամեն ինչ վատ է, որ այնտեղ համատարած կաշառակերություն է, որ բիզնեսի զարգացման համար հնարավորություններ չկան, որ նա սխալ է թույլ տալիս, և որ հայերն իրենք են փախչում իրենց երկրից: Նման բաներ ասել սովորական կնոջն ու իր սովորական աղջկան, ով ամենևին չի պատրաստվում այնտեղ բիզնես անել… Ես, իրոք, ամաչեցի այդ անասունի փոխարեն, ով, հավանաբար, իրեն homo sapiens է համարում ու դեռ ավելին` կրում է հայկական անուն-ազգանուն: Ավելի լավ կլիներ մորով պաշտպանեիք Հայրենիքը, ազնիվ խոսք»:

Գիտեք, ես վաղուց եմ ուսումնասիրում այս գարշելի երևույթը, որը կոչվում է եեչիզմ: Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, թե դա ինչ է, կարճ բացատրեմ: Դա մոլի ցանկություն է` բոլորին և, առաջին հերթին, ինքն իրեն, սիրելիին ցույց տալ, որ Հայաստանը երկիր չէ, որ այստեղ անհնար է ապրել, որ այստեղ ամեն ինչ վատ է, որ այստեղից պետք է փախչել` ինչպես սատանան խունկից: Եեչիզմ է ինտերնետի խորքերում սեփական երկրի մասին ցանկացած բացասական լուր փնտրելն ու այն առանձնակի չարակությամբ կիսել շտապելը այլ եեչիստների հետ: Եեչիզմ է համահարթեցնելը կամ դիտմամբ չնկատելը, կամ էլ լրիվությամբ անտեսելը հայրենիքիդ հաջողությունները: Դա ցանկացած հոդվածի ներքո հայկական թեմա մտցնելն ու դրանք առատորեն պարարտացնել է սեփական բացասական, գռեհիկ, լալկան կամ բացահայտ ցինիկ մեկնաբանություններով: Դա հայրենիքդ ոչ միայն քո հոգևոր (ավելի շուտ` ոչ հոգևոր) գաղափարակիցների, այլև օտարերկրացիների աչքի առաջ կեղտոտելն է: Հետաքրքրական է, որ մեր հարևանների` վրացիների, պարսիկների և երկու թուրքերի մոտ, այդկերպ վարվելն ընդունված չէ: Իսկ մեզ մոտ նման գործիչների թիվը ոչ մեկով, ոչ էլ տասով է չափվում: Նրանց անունն է լեգեոն: Եեչիզմը ինչ-որ մարկեր է, որով նման մարդիկ առանց սխալվելու գտնում են իրար, ինչպես շներն են գտնում իրար` լապտերի սյանը թափված մեզի օգնությամբ:

Իհարկե, կարելի էր նախկին հայրենիքի հանդեպ այդ ատելությունը բացատրել ինչ-որ մի հոգեբանական «դասալքության բարդույթով»: Կարելի էր, եթե չլիներ մի «բայց»… Երբեք ոչ ոք չի քննադատել երկրից հեռացողներին` հիանալի հասկանալով իրավիճակը,պայմանները, ինչի համար շատերն են ստիպված եղել հեռանալ: Եթե քննադատության եզակի դեպքեր եղել էլ են, ապա քննադատողների ևՀայաստանի հասցեին պարբերաբար հաչողների թվաքանակի ահռելի աճը խոսում է այն մասին, որ դա նախկին հայերի գերաճած և հուզավառ ատելությունն է իրենց հայրենիքի հանդեպ: Առավելևս, որ բուն Հայաստանում բավականին շատ են նրանք, ովքեր ապրելով այնտեղ, իրենց վաճառվող հոգու բոլոր նյարդերով ատում և արհամարհում են այն:

Հանուն արդարության արժե ասել նաև այն մասին, որ կա մարդկանց մի զանգված, ովքեր տարբեր պատճառներով ապրում են Հայաստանից դուրս, բայց ապրում և հպարտանում են Հայաստանով, ուրախանում նրա հաջողություններով, կարեկցելով թե´ խոսքով, թե´ գործով:

Պայքարել նման ամոթալի երևույթի դեմ, ինչպիսին եեչիզմն է, միանշանակ, պետք է, բայց ոչ միայն բացատրական աշխատանքով այդ անընդհատ նվնվացող-տնտնջացողների, ինչու չէ նաև` բացահայտ ագրեսիվ հոգեկան հիվանդների հետ (ուրիշ ինչպե՞ս կանվանեք հարազատ մորն ատողին): Դա կլինի անարդյունք աշխատանք և ժամանակի անիմաստ կորուստ: Պարզաբանել պետք է նրանց, ում իրոք պետք է դա, ով ուզում է գալ ու ապրել Հայաստանում կամ էլ մտադիր է վերադառնալ այստեղ: Պարզաբանել, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը, ինչպես և ցանկացած երկիր, ունի իր լավ ու վատ կողմերը, իր ձեռքբերումներն ու դժվարությունները: Բայց լավ կողմերը, հավատացեք, անհամեմատելի շատ են: Հայաստանում և նրա շուրջը, ցավոք սրտի, եեչիզմի պես ամոթալի երևույթ կա և եկողներից յուրաքանչյուրը, վաղ թե ուշ, բախվում է դրա հետ: Եվ այդ հարձակումից պաշտպանվելու լավագույն միջոցը նման մարդկանցից քեզ մեկուսացնելն է: Ուղղակի պետք է դադարել շփվել նրանց հետ, իրական կյանքում պաշտպանական արգելապատնեշը միացնել, վիրտուալ տարածքում` արգելվում է կոճակը:

Կարող է թվալ, թե այդ երևութից սպասվող վտանգը չափազանցեցված է, բայց դա այդպես չէ: Անընդհատ բացասական ազդեցության տակ գտնվելը չի կարող ընդհանուր առմամբ չանդրադառնալ նորմալ մարդու հոգեկան վիճակի վրա: Անընդհատ նեգատիվով սնվելն ազդում է ցանկացած առողջ մարդու վրա: Այն ստիպում է հանձնվել, ոչինչ չանել` վերածվելով նույնպիսի անհաջողակի և չարակամ փնթփնթանի, ով իր անհաջողությունների մեջ մեղադրում է իրեն շրջապատող բոլոր մարդկանց, բացի իրենից: Նման մարդիկ ի վիճակի չեն ստեղծագործել, նրանք բացառապես բացասականի, կործանար էնեգիայի կրողն են, և այդտեղ չի գործում որևէ կանոն կամ «ռեժիմ»: Դրա համար էլ անգթորեն պետք է վռնել այդ չար ոգուն թե´ շրջապատից, թե´ կյանքից: Միայն այդպես, այլ ճանապարհ չկա:

ՊԱՆԴՈՒԽՏ

voskanapat.info



Նման նյութեր