
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական այցով Ղազախստան՝ Աստանա մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց անմիջապես հետո մեկնել է Մոսկվա՝ ծննդյան 54-ամյակը նշելու։
Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ժամանել նրա ընկերներն ու մտերիմները։ Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա է գտնվել Սամվել Կարապետյանը։
Մոսկվա է ժամանել նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով, թերթի տեղեկություններով, հանգստանում էր Հունաստանում։ Իսկ երեկ արդեն վարչապետը վերադարձել էր Հայաստան և մեկնել Արցախ՝ եռօրյա հանգիստը ծննդավայրում անցկացնելու համար։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: