Ոստիկանությունը պարզել է, որ այդպիսով ազգականները ցանկանում էին յուրացնել կնոջ ժառանգությունը, որը նրան մնացել էր ամուսնուց:
Հնդկաստանի 40-ամյա բնակչուհուն սպանել է սեփական ընտանիքը, որը հավատացել է, որ իր ազգականուհին կախարդ է: Ընդ որում, Կանյա Դեվին մի քանի ժամ ենթարկվել է դաժան խոշտանգումների՝ կնոջ վրայից պոկել են հագուստը, ստիպել կղկղանք ուտել, հանել նրա աչքերը, շիկացած երկաթով հարվածել և այրել խարույկի վրա:
Սպանության մեղադրանքով կալանավորվել է Ռաջաստխան նահանգի Կադերա գյուղից ընտանիքի հինգ անդամ՝ ներառյալ երկու դեռահաս աղջիկներ: Այս մասին ըստ life.ru-ի, հաղորդում է Daily Mail-ը:
Սպանվածի 15-ամյա որդին խոստովանել է, որ տեսել է, թե ինչպես են սպանում իր մորը, սակայն գյուղի ավագների խորհուրդն արգելել է նրան պատմել հանցագործության մասին և ներել է մարդասպաններին սուրբ գետ ընկղմվելուց հետո:
Հանցագործության մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ այդ մասին հայտնել է Կանյայի հեռավոր ազգականը՝ իմանալով սարսափելի խոշտանգումների մասին: Ոստիկանության տվյալներով, կնոջը սպանել են, որովհետև նա, մարդկանց կարծիքով, կախարդ է եղել, սակայն իրականում պատճառը թաքնված է ժառանգական հարցի մեջ:
Կանյայի ամուսնու մահից հետո նրան են մնացել մի քանի հողեր և քանի որ նրա որդին անչափահաս է եղել, ազգականները որոշել են սպանել կնոջը, որպեսզի յուրացնեն նրա ժառանգությունը: