Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր՝ օգոստոսի 16-ին, զինվորական կարգով հուղարկավորեցին Արցախում օգոստոսի 14-ին զոհված 19-ամյա Արման Մովսիսյանին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ զինծառայողի հուղարկավորության արարողությանը ներկա էին նաեւ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրա ծառայակից ընկերները: 19-ամյա զինծառայողին հողին հանձնեցին գյուղի գերեզմանատանը:
19-ամյա Արմանն ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Մեզ հետ զրույցում զոհված զինծառայողի հորեղբայրը՝ Երվանդ Մովսիսյանը պատմեց, որ Արմանն ընտանիքի անդամների հետ համարյա ամեն օր հեռախոսով խոսել է, ծառայությունից շատ գոհ էր:
«Էս եկող շաբաթ օրը պիտի դիրքերից իջներ արդեն, տրամադրությունը շատ բարձր էր, շատ հպարտ էր, որ հայրենիքի համար է ծառայում»,- ասաց Երվանդ Մովսիսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: