
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Ինչպես հաղորդում է mk.ru-ն, 57-ամյա տղամարդը Երեւան էր թռչում դստեր հետ, սակայն գիշերը ժամը 02.45-ին նրա ինքնազգացողությունը վատացել է։ Տղամարդուն տեղափոխել են օդանավակայանի բուժկետ, բայց փրկել չի հաջողվել՝ նա մահացել է սրտային սուր անբավարարվածությունից։
Պարբերականը հայտնում է նաեւ, որ մինչ օգոստոսի 14-ը ուղեւորը բուժվել է հիվանդանոցում՝ օնկոլոգիական հիվանդությունից։