Նոր մանրամասներ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից. 75 միլիոն դրամ՝ միայն ուտելիքի համար. hraparak.am
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից. 75 միլիոն դրամ՝ միայն ուտելիքի համար. hraparak.am

hraparak.am-ի փոխանցմամբ՝ հարսանիքի կազմակերպմամբ զբաղված անձանցից մեկը մեզ ուշագրավ մանրամասներ պատմեց տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից։

Պարզվում է՝ հարսանեկան արարողության ժամանակ ուտեստներ պատրաստող խոհարարներին ընտրել են մրցութային սկզբունքով։ Կայքի զրուցակիցը չգիտեր՝ քանի անձ էր մասնակցել այդ խիստ պատասխանատու մրցույթին, բայց իմացել էր, որ ասենք, Բելաջիոյի խոհարարը մրցույթից դուրս էր մնացել, քանի որ նրա պատրաստած կերակուրները դուր չէին եկել «ժյուրիին»։ Մրցույթի արդյունքում ընտրվել էր 4 խոհարար, որոնցից մեկը Ծաղկաձորի «Մարիոթ» ռեստորանային համալիրի մեքսիկացի խոհարարը, իսկ մյուսը «Ծիրանի» ռեստորանի խոհարարը։

Երբ նախապես ծրագրվել է ուտեստների քանակը, խոհարարները զգուշացրել են, որ այդ շատ տաք, սառը խորտիկները չեն կարող մի երեկոյի ընթացքում «ուտվել»՝ մարդկային ստամոքսն ունակ չէ այդ քանակի կերակուր ընդունելու։ Բայց նրանց ասվել է՝ դա ձեր գործը չէ։ Կայքի զրուցակցի կոպիտ հաշվարկներով՝ միայն ուտելիքի գնման գինը կազմել է մոտ 75 միլիոն դրամ։ Հարսանիքին մասնակցել է 1200 մարդ, առանձին սրահում կերել-խմել են 200-ի չափ թիկնապահներն ու ուղեկցողները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր