Սուրեն Սարգսյան. «Կարմիր գիծն անցած է և Կորեան դարձել է աշխարհի երրորդ պետությունը, որ կարող է…»
Advertisement 1000 x 90

Սուրեն Սարգսյան. «Կարմիր գիծն անցած է և Կորեան դարձել է աշխարհի երրորդ պետությունը, որ կարող է…»

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի Facebook-յան հրապարակումը.

«Եթե Կորեական թերակղզու հիմնախնդրի վերաբերյալ կար համաշխարհային գիտակ, ապա դա վստահաբար իմ ուսուցիչ, Ֆլետչերի դեկան, Կորեական բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Բոսվորդն էր։ Թեև արդեն անցել էր թոշակի և զբաղված էր ակադեմիական գործունեությամբ, սակայն չմերժեց նախագահ Օբամային և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և սկսեց զբաղվել մի հիմնախնդրով, որ ամբողջ ԱՄՆ-ում իրենից լավ ոչ ոք չեր կարող անել։

Չնայած բանակցային նրբություններին, դեսպանը մեզ՝ ապագա միջազգայնագետների և դիվանագետների մի փոքրիկ խմբի հետ բավականին ակտիվ աշխատում և մանրամասներ էր ներկայացնում խնդրի բուն էությունից, պատմությունից, կողմերի դիրքորոշումներից և շահերից։

2009թ․ ձևավորված բանակցային վեցնյակ կար։ Ռուսաստան,Չինաստան, Հյուսիսային և Հարավային Կորեաներ, ԱՄՆ, Ճապոնիա։ ԱՄՆ ներկայացուցիչը դեսպան Բոսվորդն էր, ով նաև Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանն էր եղել։ Վաղամեռիկ դեսպանն այսօրվա իրավիճակը կանխատեսում էր բառ առ բառ, ամիսների ճշգրտությամբ։

Կարմիր գիծն անցած է և Կորեան դարձել է աշխարհի երրորդ պետությունը, որ կարող է միջուկային հարված հասցնել ԱՄՆ տարածքում»։



Նման նյութեր