Տիգրան Պասկևիչյան. «Մտածելու բան է…»
Advertisement 1000 x 90

Տիգրան Պասկևիչյան. «Մտածելու բան է…»

«Պետք է ոչ թե Կասյանի փողոցը վերանվանել X-յանի անունով, այլ արմատականորեն փոխել փողոցների և աշխարհագրական այլ միավորների անվանակոչման կարգը՝ հիմնվելով հանրային ակտիվ քննարկումների վրա։

Ինձ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչո՞ւ Երևանում պետք է լինի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց, երբ չկան, ասենք, կրթօջախներ Սեբաստացի Մուրադի, Հրայր Դժոխքի և ազատագրական պայքարի այլ նվիրյալների անուններով։ Միայն էն պատճառով, որ Ռամիլ Սաֆարովը չի սպանել նրա՞նց։

Րաֆֆու փողոցը Բ-չգիտեմ որ թաղամասում է, Պռոշյանինը կենտրոնում։ Գուրգեն Մահարու փողոցը Էրեբունի վարչական շրջանում է, Հրաչյա Քոչարի և Նաիրի Զարյանի փողոցները համեմատաբար կենտրոնում։ Միսաք Մեծարենցի անվան դպրոցը Լուկաշինի փողոցում է։

և առհասարակ՝ արևմտահայ ոչ մի գրողի անունով փողոց քաղաքի կենտրոնում չկա։ Կարող էր, չէ՞, Մեծարենցը Մոսկովյանի փոխարեն Տերյանից ձգվեր մինչև Թումանյան։ Իսկ Հակոբ Մնձուրու փողոց ընդհանրապես չկա։

Ու էլի շատ ու շատ անուններ չկան։ Մտածելու բան է»,- Facebook-ի իր էջում գրել է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։

 



Նման նյութեր