Երևանի հյուրանոցներից մեկում օգոստոսի 16-ին Քուվեյթի երկու քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Ա. Ալմուրաիբինը ապակյա բաժակով հարվածել է Մ. Ալդաբուսիի գլխին։ Վերջինս ժամանակավորապես բնակվում էր նշված հյուրանոցի 755 սենյակում։
Հյուրանոցից «գլխի գագաթային շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ Մ. Ալդաբուսիին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։