Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. «Երեկ շատ ուշ գիշեր Բաղրամյանի վրա մի հատ փոքր խանութ մտա ու մի հետաքրքիր տեսարանի ականատես դարձա: Երկու հոգի այնտեղ առևտուր էին անում, մի հատ տղամարդ մոտեցավ, թե խանութում հիմա ինչքան առևտուր անող կա, սաղի տեղը վճարում եմ: Ու վճարեց: Ես մի քիչ ուշ էի մտել, դրա համար այդ «ամանորյա» անակնկալն իմ վրա չտարածվեց )):
Իրար ջան ասելով այդ տղամարդն ու առևտուր անողները հեռացան: Ուրեմն, այդ տղամարդը հայտնի ջութակահար և կոմպոզիտոր Սամվել Երվինյանն էր: ԱՄՆ-ում է հիմա ապրում, այս օրերին Երևանում է, ու այդպես մարդը սրտի թելադրանքով ցանկացել է մի բարի քայլ կատարել, կամ՝ լավ բան անել իր հայրենակիցների հանդեպ: Ուղղակի, սիրտն այդպես է ուզել»: