Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։ Տղամարդը կորել էր ծովում երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Այդ մասին գրում է «Новости-Грузия»-ն:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացած երիտասարդը Ռուսաստանում ապրող հայ էր: Նա ժամանել էր Աջարիա հանգստի համար:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին սուզորդներ և իրավապահներ:
«Մենք հաղորդագրություն ենք ստացել երեկ երեկոյան, և 10 փրկարարից բաղկացած խումբը սկսել է որոնողական աշխատանքներ իրականացնել: Այդ խմբի մեջ մտել են սուզորդներ, փրկարարներ, ինչպես նաև տեխնիկա, բայց շուտով մթնեց, և որոնողական աշխատանքների շարունակումն անհնար դարձավ: Մենք վերսկսեցինք աշխատանքներն այսօր առավոտյան և մոտ մեկ ժամ անց գտանք մարմինը»,- ըստ operativ.am-ի՝ նշել են գործակալությունում: