Վահագն Սիմոնյանն ահազանգում է՝ որդիներն առևանգված են. երեխաները հերքում են. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վահագն Սիմոնյանն ահազանգում է՝ որդիներն առևանգված են. երեխաները հերքում են. armtimes.com

Դերասան Վահագն Սիմոնյանն անհանգստացած է իր որդիների՝ Գուրգեն և Վիգեն Սիմոնյանների համար: Նա վստահ է, որ իր 10 և 14 տարեկան տղաների կյանքին վտանգ է սպառնում: Այսօր՝ օգոստոսի 17-ին, նա լրագրողներին հրավիրել էր իր բնակարան այդ մասին պատմելու համար:

«Երեխաներս պատանդ են, փրկեք, բերեք: Երեխաներս պատանդ են «Ջամբո» ռեստորանային համալիրում: Ես չգիտեմ՝ ինչու, ես չեմ կարող խոսել, երեխաներիս կյանքը վտանգի մեջ է: Կփրկեք, կբերեք երեխաներիս այդ տարածքից, ես կխոսեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դիմել է 911, սակայն իրեն ոչնչով չեն օգնել:

Այս հայտարարության հետ կապված խոսել են նաև նրա երեխաները, նախկին կինը և վերջինիս ամուսինը՝ «Ջամբո» ռեստորանային համալիրի սեփականատերը:

«Ասացի՝ ինձ այստեղ ծեծում են, հազիվ եմ փախել, ուզում էի տեսնել ինչպես կարձագանքի, կգա, թե չի գա, չեկավ»,- Գագիկ Շամշյանի հետ հարցազրույցում ասել է դերասանի ավագ որդին:

Տղան նաև նշել է, որ իրենց ոչ մի վտանգ չի սպառնում և ոչ ոք նրանց որպես պատանդ չի պահում: Նրանց մայրն իր հերթին կարծիք է արտահայտել, որ Վահագն Սիմոնյանն այսպիսով՝ պարզապես փորձում է գրավել հանրության ուշադրությունը:

armtimes.com