Խոսրովի անտառի վերականգնման համար լյուքսեմբուրգցի հայ բարերարի կազմակերպությունը նվիրաբերում է 100 000 եվրո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոսրովի անտառի վերականգնման համար լյուքսեմբուրգցի հայ բարերարի կազմակերպությունը նվիրաբերում է 100 000 եվրո

Մարիամ Սաֆարյանի գրառումը.

Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո:

Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով այրվել է յուրահատուկ արգելոցի հարյուրավոր հեկտար  տարածք, որի բուսական աշխարհն ընդգրկում էր բարձրակարգ բույսերի շուրջ 1,8 հազար տեսակ, որոնցից  24-ը էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազները, լուսանները, մուֆլոնները, բեզոարյան այծերն, ինչպես նաև գայլեր, աղվեսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ և այլն:

«Այսօր, երբ Խոսրովի անտառ յուրահատուկ արգելոցի ճակատագիրը և մեկ ամբողջ մարզի էկոլոգիան վտանգված են, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ:  Հրդեհներից հետո անտառների վերականգնումը երկարատև ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի ռեսուրսներ է պահանջում: Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը:

Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից է սոցիալական ներդրումների և Հայաստանի փոքր քաղաքների` Դիլիջանի և Մասիսի, տարածքների համալիր զարգացման ծրագրերի իրականացումը: AFFA հիմնադրամը նպատակ ունի պետական մարմինների, տեղական համայնքների և բնակիչների աջակցությամբ  բարելավել քաղաքային միջավայրը և ստեղծել մարդկանց կյանքի հարմարավետ պայմաններ այդ քաղաքներում: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականից AFFA հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում ստեղծվել են և հաջող գործունեություն են ծավալում Մասիսի զարգացման հիմնադրամը և Երիտասարդական կենտրոնը,  կանոնավոր իրականացվում են մի շարք քաղաքային  սոցիալական և մշակութային  միջոցառումներ,  կրթական և մշակութային  ծրագրեր,  աջակցություն է ցուցաբերվում  երիտասարդական  նախագծերին և նախաձեռնություններին:

Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է  Լյուքսեմբուրգում գործարար և բարերար  Գագիկ Ադիբեկյանի կողմից: Հիմնադրամը  Հայաստանում,  Ռուսաստանում, Լյուքսեմբուրգում և այլ երկրներում իրականացնում է մարդկանց և երկրների միջև  մշակութային և գործնական կապերի ամրապնդմանը,  սոցիալական, սպորտային և կրթական ոլորտների ծրագրերի աջակցությանը, մշակութապատմական ժառանգության պահպանմանը և  Հայաստանի փոքր քաղաքների և տարածքների զարգացմանն ուղղված բարեգործական նախաձեռնություններ:



Նման նյութեր