Ինչպե՞ս են որդիներն արտահայտվում հոր՝ Պոնչոյի հասցեին և ի՞նչ է տեղի ունեցել իրականում
Արդեն տեղեկացրել ենք, որ «Պահմտոցի» հաղորդումից հայտնի Վահագն Սիմոնյանը պնդում է, որ իր երկու երեխաները ներկայումս պատանդ են Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։
Հատկանշականն այն է, որ համացանցում հայտնվել է տեսանյութ երեխաների մասնակցությամբ, ովքեր հերքում են, որ իրենք պատանդ են:
Նշենք, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է և պարզում է հանգամանքները։
Վահագն Սիմոնյանի նախկին քաղաքացիական կինը 2012թ-ից երեխաների հետ հեռացել է Սիմոնյանից և 2014թ-ին ամուսնացել «Ջամբոյի» սեփականատիրոջ` Արտյոմ Վարդանյանի հետ և երեխաների հետ բնակվում է Վարդանյանի տանը։
Դատարանի վճռով երեխաները հանձնվել են մոր խնամքին։
Տեսանյութը՝ Sputnik-ի: