Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուշադիր հետևում են երեխայի՝ Միացյալ Թագավորության քաղաքացու մասին տեղեկատվությանը, որն ահաբեկչական գործողության ընթացքում կորել է Բարսելոնայում: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով Sky News հեռուստաալիքով:
«Մենք տեղեկություններ են փնտրում երեխայի մասին, որը կորել է, և որը Բրիտանիայի քաղաքացի է»,-ասել է նա: Նաև, նրա խոսքով, ահաբեկչական գործողության հետևանքով տուժած բրիտանացիների թիվը կարող է աճել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ աջակցություն է ցուցաբերում ահաբեկչության հետևանքով տուժած մի քանի բրիտանացիների, ինչպես նաև աշխատակիցների լրացուցիչ հաստիք է տեղավորել Բարսելոնում: