Lifer.com.ua կայքը գրում է, որ Facebook սոցիալական ցանցում մեքենայության նոր տեսակ է տարածվել։ ԱՄՆ իրավապահ մարմինները խորհուրդ են տալիս չընկնել «գաղտնի քույրերի» ցանցը, ովքեր անձնական հաղորդագրություններ են ուղարկում։ Տարբերակները կարող են բազմապիսի լինել, բայց խաբեությունը սկսվում է նրանից, որ հաղորդագրություն եք ստանում անծանոթից, ով ներկայանում է՝ որպես բարեգործ։
Նա հավաստիացնում է, որ հարկավոր է գումարային փոխանցում կատարել բանկային քարտին՝ որպես նվեր, ինչի փոխարեն այդպիսի 36 «նվեր» կստանաք այլ օգտատերերից։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս համակարգի առաջին օգտվողները կարող են իսկապես ստանալ այդ նվերները։ Կայքը նշում է, որ խարդախության այս ձևը բավական տարածված էր դեռ այն ժամանակ, երբ էլեկտրոնային փոստը նոր էր զարգանում։ Այն երբեմն հանդիպում է նաև մեր օրերում, երբ փորձ է արվում մոլորության մեջ գցել անփորձ օգտատերերին։
Հիշեք, որ հարկավոր չէ դրամային փոխանցումներ անել այն անձանց, ում չեք ճանաչում, բայց ովքեր ձեզ են դիմում անձնական հաղորդագրությունների միջոցով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը