Չեխական Pin-Up Houses ֆիրման մշակել է «Ֆրանսիա» անվանումով ոչ մեծ հավաքվող տնակի նախատիպ 6,9 ք.մ տարածքով և 1200 ԱՄՆ դոլար արժեքով: Այդ տնակը հնարավոր է կառուցել 3 ժամում ընդամենը 3 հոգու մասնակցությամբ:
Տնակը բաղկացած է 21 պանելից, մեկուսիչից, հատակի տախտակից, երեսպատումից և մետաղյա տանիքից: Դրա համար անհրաժեշտ չէ հիմք, բավարար է փայտերի վրա ոչ մեծ հարթակը:
Տնակի բացասական կողմը սանիտարական հարմարությունների բացակայությունն է, հայտնում է gogetnews.info-ն: