Դմիտրի Դիբրովի կինը «Միսիս Ռուսաստան-2017» մրցույթի հաղթող է դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դմիտրի Դիբրովի կինը «Միսիս Ռուսաստան-2017» մրցույթի հաղթող է դարձել

Ամուսնացած կանանց շրջանում անցկացված «Միսիս Ռուսաստան-2017» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ Պոլինա Դիբրովան:

Ինչպես հայտնում է ntv.ru-ն, երեք տղայի 28-ամյա մայրը պատմել է, որ նախկինում էլ է մասնակցել գեղեցկության մրցույթների, սակայն մայրանալուց հետո զբաղված է եղել նրանց խնամքով:

«Հիմա երեխաները մի քիչ մեծացել են, ունեմ ազատ ժամանակ, և մենք Դմիտրիի հետ որոշեցինք, որ պետք է մասնակցեմ մրցույթին: Երեխաներս այնքան կհպարտանան ինձնով»,-ասել է գեղեցկուհին:

Նա նկատել է, որ հաղթանակն իրեն այդքան էլ հեշտ չի տրվել, քանի որ «Միսիս Ռուսաստան-2017» մրցույթում մրցակցությունը շատ ուժեղ է եղել: Դիբրովայից բացի՝ բաղձալի թագի համար պայքարել է ևս 33 մասնակից:

Հետաքրքրական է, որ մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաև Դմիտրի Դիբրովը, որի կարծիքով՝ մրցույթի մասնակիցները հնարավորություն են ստանում ցույց տալ, որ ամուսնանալուց հետո կնոջ կյանքը ոչ թե ավարտվում, այլ նոր է սկսվում:

tert.am